-
10.10.2020|
11:44
Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ:
-
10.10.2020|
10:51
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո Արցախի և Ադրբեջանի հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված:
-
10.10.2020|
09:19
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր:
-
09.10.2020|
22:09
Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կողմերը չեն բացառում հրադադարը՝ սկսած հոկտեմբերի 9-ից կամ 10-ից՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին՝ հաղորդել է France-Presse-ը:
-
09.10.2020|
21:55
Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետեւանքով վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկին միացված է արհեստական շնչառության սարքին։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
-
09.10.2020|
21:52
Հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ Արցախում մարտական գործողություններն առավոտից նոր թափով են սկսել, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծանր ու համառ մարտեր են ընթանում հատկապես հարավում։
-
09.10.2020|
21:50
Հայաստանի պաշտանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, Շուշիում հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու համապատասխան փլվածքն այսօր տեսնելով, արձանագրում է` հասցված հարվածը գերճշգրիտ է, և այն չի կարող պատահական լինել:
-
09.10.2020|
19:33
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն ընդունել է, որ երկրի տարածքում թուրքական F-16 ռմբակոծիչներ կան, միաժամանակ պնդել, թե դրանք «ռազմական գործողություններին չեն մասնակցում»։
-
09.10.2020|
19:32
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «պատրաստ է վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների», միաժամանակ պնդել՝ ինքը «Հայաստանին զիջումներ չի անելու, և որևէ այլ երկիր չի կարող ազդել Բաքվի այդ որոշման վրա»։
-
09.10.2020|
16:59
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են մարտական գործողությունները, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը: